Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
07.02.2014 | 01:32

...թե ՀՀԿ-ում կրկին թեժացել է «ճակատամարտը» տարեց պահպանողականների և համեմատաբար երիտասարդ կուսակցականների միջև: Պահպանողականները, որ հայտնվել են «եզրային գծից դուրս», այլևս ոչնչի առաջ կանգ չեն առնում, ընդհուպ մինչև անձնական հարցերը մուտացիայի ենթարկելն ու «երիտների» դեմ ունեցած կոմպրոմատներն իրենց ցանկալի ձևով լրագրողների ականջները քցելը: Այս հարցում նրանք ռեսուրսների, կատարողների, անձերի պակաս չունեն, նրանց օգնում են նաև նման խնդիրներում խիստ «եփված» քաղաքական գործիչներն ու թիմերը:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ